Հանրային հեռարձակողը իր բովանդակությամբ անհեթեթություն է և պետք է վերացվի. Զուրաբ Ջափարիձե
Հանրային հեռարձակողը իր բովանդակությամբ անհեթեթություն է և պետք է վերացվի. Զուրաբ Ջափարիձե

Հանրային հեռարձակողը իր բովանդակությամբ անհեթեթություն է և պետք է վերացվի,- այսպիսի մեկնաբանություն է արել «Գիրչի» քաղաքական միավորման ղեկավար Զուրաբ Ջափարիձեն, մեկնաբանելով «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Կախա Օքրիաշվիլիի այն հայտարարությունը, որ «հոկտեմբերյան ընտրություններից հետո Վրաստանի առաջին ալիքը պետք է վերացվի»:

«Ես չգիտեմ, թե ինչ է ասել Կախա Օքրիաշվիլին, բայց, արդեն 15 տարի է, ինչ ես ասում եմ, որ հանրային հեռարձակողը պետք է վաճառվի: Հանրային հեռարձակողը ակտիվներ ունի, այդ թվում, Թբիլիսիի կենտրոնում գտնվող շենքը և այն պետք է վաճառել», – ասել է Ջափարիձեն:

Հարցին, թե Վրաստանի առաջին ալիքի շենքը այնպես էլ վաճառվում է, Ջափարիձեն պատասխանել է.

«Նա վաճառվում է, քանի որ նրանք ինչ-որ տեղ պետք է ինչ-որ նոր շենք կառուցեն, որը պատրաստվում են անել նոր վարկով, որը մենք պետք է վճարենք: Ուստի հանրային հեռարձակողը իր բովանդակությամբ անհեթեթություն է և պետք է վերացվի»,- ասել է «Գիրչիի» առաջնորդը:

Միևնույն ժամանակ, ըստ Ջափարիձեի, անհեթեթություն են հանրային հեռարձակողի պարտավորությունները, որոնք պաշտպանված են օրենքով, այդ թվում ՝ փոքրամասնությունների ուղղությամբ:

«Այդ բոլոր պարտավորությունները անհեթեթություն են: Օրենքում այդ գրառումները պետք է վերացվեն: Վրաստանում արդեն մի քանի հարյուր ալիք կա, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան լուսաբանել և հանդիսատես ունենալ, բոլորը կարող են լուսաբանել ամեն ինչ»,- ասել է Զուրաբ Ջափարիձեն: