Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս կատարել առաջին քայլերը դեպի զբաղվածություն. Քեթևան Ցիխելաշվիլի
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս զարգացնել ունակությունները, արտահայտել սեփական գիտելիքները և, որ կարևոր է կատարեն առաջին քայլերը դեպի զբաղվածություն, լինեն ներգրավված երկրում ընթացող իրադարձություններին և հաջող լինել իրենց մասնագիտական կարիերայում,-այս հայտարարությունը արել է հաշտեցման և քաղաքացիական հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ՝ «վրաց լեզվի նախապատրաստական 1+4 ծրագրի» մասնակիցների համար վերսկսված ստաժավորման ծրագիրը ներկայացնելու ժամանակ:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հատկացված նախագիծը, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի ապարատը իրականացնում է Վրաստանում ՄԱԿ-ի և հանրային աշխատանքի ազգային բյուրոի հետ միասին: Նրա նպատակն է աջակցել երիտասարդների զբաղվածությանը և նրանց քաղաքացիական ինտեգրմանը:
Նախագիծը մեկնարկել է անցած տարի, պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի նախաձեռնությամբ, պիլոտային ռեժիմում: «1+4 ծրագրի» մասնակիցներին հնարավորություն է տրվում ստաժավորում անցնել պետական գերատեսչություններում, ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական ինքնակառավարումների մակարդակով:
«1+4 կրթական ծրագիրը» նախատեսում է աբխազերեն, օսերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով ընդհանուր ունակությունների քննության հանձնում և բարձրագուն կրթություն ստանալու հնարավորոթյուն:
Այսօրվանից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում, մրցույթի հիման վրա մասնակցել ստաժավորման ծրագրին: Հետաքրքրվող անձինք պետք է հայտի ձևը լրացնեն մինչև մարտի 31-ը՝ հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարության վեբ կայքում:
Հատուկ ստեղծված հանձնաժողովը ապահովելու է ստաժորների ընտրությունը գնահատման հաստատված չափանիշներին համաձայն: Մրցույթը անցած երիտասարդները համապատասխան գերատեսչություններում ստաժավորում են անցնելու 1-ից 6 ամսվա ընթացքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan