Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը տարածում է «Շինդիսի» գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը:
Ֆիլմը պատմում է 2008 թվականին Ռուսաստան-Վրաստան պատերազմում Շինդիսի գյուղի մոտ զոհված 17 զինծառայողի պատմությունը: Ֆիլմի գաղափարը պատկանում է «Շինդիսիի» պրոդյուսեր Էդմոնդ Մինաշվիլուն:
Մարտական տեսարանների համար դերասանների 20 հոգուց բաղկացած կազմը երկու շաբաթվա ընթացքում վարժանք է անցել Վրաստանի պաշտպանության նախարարության բազայում:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Գոգա Պիպինաշվիլին և Դաթո Բախտաձեն: