Սեպտեմբերի 30-ի դրությամբ, Վրաստանի ազգային բանկի պահուստները կազմում են 3.6 միլիարդ դոլլար: Օգոստոսի 31-ի համեմատ, պահուստների ծավալը նվազել է 94 միլիոն դոլլարով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել է 450 միլիոն դլլարով:
Սեպտեմբերին Ազգային բանկը երկու անգամ իրականացրել է փոխարժեքային միջամտություն և պահուստներից վաճառել 72.8 միլիոն դոլլար: