Ազգային բանկի կողմից աճուրդի դուրս բերված 40 մլն. դոլարից վաճառվել է 32-ը
Վրաստանի ազգային բանկը, երեկ արված հայտարարության համաձայն, այսօրվա արժութային բորսայում վաճառքի է դուրս բերել 40 մլն. դոլար:
Աճուրդում վաճառվել է 32 800 000 դոլար: Միջին կուրսը կազմել է 2.9283:
Արժութային ինտերվենցիա ազգային բանկը 2016 թվականի դեկտեմբերից հետո իրականացրել է առաջին անգամ: Դրա հետ մեկտեղ, 2017-2019 թվականներին գերատեսչությունը պահուստը լրացրել է 492 միլիոն դոլարով: