Ազգային բանկի հայտարարությունից հետո «Բլումբերգի» համակարգում լարին ամրապնդվել է
Վրաստանի ազգային բանկի կողմից արժութային ինտերվենցիայի անոնսավորումից հետո, «Բլումբերգի» համակարգում լարին ամրապնդվել է: Այս պահին մեկ դոլարի արժեքը 2 լարի 94 թեթրի է: Իսկ այսօր հաստատված կուրսով մեկ դոլարը 2,9718 լարի է:
Ազգային բանկը վաղը ծրագրում է վաճառել 40 միլիոն դոլար: