Ազգային բանկը Վրաստանի պետական բանկի հիմնադրման 100 ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկել է մետաղադրամ
Ազգային բանկը առաջին kենտրոնական բանկի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկել է մետաղադրամ:
5 լարի անվանական արժեք ունեցող մետաղադրամը ներկայացրել է Վրաստանի ազգային բանկի նախագահը:
Մետաղադրամի հիմնական կողմում Վրաստանի ազգային բանկի խորհրդանշանն է, իսկ հակառակ կողմում պատկերված է այն շենքը, որտեղ 1919 թվականին հիմնադրվել է Վրաստանի առաջին պետական բանկը:
Մետաղադրամը կտրվել է Լիտվայում և նրա արժեքը՝ 75 լարի է: Մետաղադրամը կարելի է ձեռք բերել այսօրվանից:
Միջոցառումը տեղի է ունեցել ազգային բանկի պատմական շենքում, հանրային գրադարանում: Ազգային բանկի նախաձեռնությամբ լույս է տեսել նաև «Վրաստանի պետական բանկ 1919-1921» գիրքը: