Ազգային բանկը վիրտուալ փոխարժեքի առնչությամբ զգուշացնում է քաղաքացիներին
Ազգային բանկը վիրտուալ փոխարժեքի առնչությամբ զգուշացնում է քաղաքացիներին

Վերջին ժամանակաշրջանում աշխարհում ավելի ու ավելի հայտնի են դառնում վիրտուալ փոխարժեքները: Այդ կապակցությամբ, Վրաստանի ազգային բանկը նախազգուշացնում է քաղաքացիներին:

«Վիրտուալ փոխարժեքը Վրաստանում վճարման օրինական միջոց չէ: Դրա հետ կապված գործունեությունը չի կարգավորվում Վրաստանի օրենսդրությամբ, համապատասխանաբար, վիրտուալ փոխարժեքը չի ներկայացնում ազգային բանկի կարգավորման ոլորտ:

Վիրտուալ փոխարժեքի հետ կապված նկատի պետք է ունենալ հետևյալ հանգամանքները.

 

  • Վիրտուալ փոխարժեքի գների անկայունության պատճառով, դրանց սպառողները հնարավոր է կրեն պոտենցիալ ֆինանսական վնաս:

 

  • Վիրտուալ փոխարժեքների դեպքում, գոյություն չունի կենտրոնական մարմին, որի պատճառով սպառողների խնդիրների լուծման գործընթացի կլինի զգալիորեն բարդացված:

 

  • Վիրտուալ փոխարժեքներով առևտրի զգալի մասը իրականացվում է փոխանակման հարթակների և թվային դրամապանակների միջոցով: Նման հարթակները կիբերհարձակման պոտենցիալ թիրախն են:

 

 

Ազգային բանկը կոչ է անում քաղաքացիներին, վիրտուալ փոխարժեքների կիրառման ժամանակ ցուցաբերել զգուշություն և նկատի ունենալ վերոնշյալ հանգամանքները»,- նշված է ազգային բանկի հայտարարությունում: