Վրաստանի ազգային բանկը նախազգուշացնում է հաճախորդներին:
Գերատեսչության տվյալներով, վերջին շրջանում գրանցվել են դեպքեր, երբ արտասահմանյան բանկերը և կազմակերպությունները ֆինանսական հատվածի շահառուներին որոշակի գումարի դիմաց առաջարկում էին վարկեր:
«Հարկ է նշել, որ ծանուցագրերում նշված կազմակերպությունները Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող սուբյեկտներ չեն: Հետևաբար, այս սխեմայով հետաքրքրվող անձանց կողմից տարբեր տեսակի խարդախության կատարման ռիսկ կա:
Հետևաբար, Վրաստանի Ազգային բանկը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին հատկապես ուշադիր և զգույշ լինել սեփական միջոցները տնօրինելիս, հատկապես, երբ նման առաջարկները գալիս են կասկածելի կամ անորոշ հեղինակություն ունեցող կազմակերպություններից: Ցանկացած առաջարկի դեպքում բաժանորդը պետք է համոզվի, որ առաջարկը օրինական է և խարդախության նշաններ չի պարունակում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Վրաստանի Ազգային բանկի թեժ գիծ՝ 2 406 406 հեռախոսահամարին:
Հիշեցնենք, որ Վրաստանի Ազգային բանկը, ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքները պաշտպանելու համար, պարբերաբար տալիս է նախազգուշացումներ, ինչպես նաև տեղեկություններ ֆինանսական խարդախությունների վերաբերյալ: Նմանատիպ բովանդակության նյութեր տեղադրվում են Ազգային բանկի պաշտոնական և ֆինանսական կրթության կայքերում», – հայտարարում են Ազգային բանկում: