Ազգային բանկը լարիի փոխարժեքի հետ կապված գործում է համարժեք և ապագայում կշարունակի նման ձևով. Իվանե Մաճավարիանի
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին գտնում է, որ ազգային բանկը լարիի փոխարժեքի հետ կապված գործում է համարժեք:
Ինչպես լրագրողներին ասել է Մաճավարիանին, ազգային բանկը մշտական կապի մեջ է արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ:
«Համոզված եմ, որ Վրաստանի ազգային բանկը համարժեք է գործում և կշարունակի դա անել նաև ապագայում: Այս գործողությունները քիչ թե շատ թողենք ազգային բանկին: Դուք գիտեք, որ Վրաստանում վիրտուալ գտնվում է արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը և Վրաստանի ազգային բանկը մշտական կապի մեջ է նրանց հետ»,- ասել է Իվանե Մաճավարիանին: