Ազգային բանկը չեղարկել է «TAM կրեդիտ» միկրոֆինանսական կազմակերպության գրանցումը
Ազգային բանկը չեղարկել է «TAM կրեդիտ» միկրոֆինանսական կազմակերպության գրանցումը

Ազգային բանկի որոշմամբ, «TAM կրեդիտ» միկրոֆինանսական կազմակերպության գրանցումը չեղարկվել է:

«TAM կրեդիտ»-ը շուկայում աշխատում էր 2007 թվականից:

Հունվարի 22-ի որոշմամբ, սկսվել է «Միսոթամ կրեդիտ» ՍՊԸ-ի լուծարումը, իսկ լուծարող է նշանակվել Նուգզար Մուրուսիձեն:

Վերջին մեկ տարում Ազգային բանկը չեղարկել է շուրջ 10 միկրոֆինանսական կազմակերպության գրանցում: