Ազգային բանկ. Հոկտեմբերին, Վրաստանի կոմերցիոն բանկերի ընդհանուր ակտիվները նվազել են 427.12 մլն լարիով
Ազգային բանկի տվյալներով, հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանի կոմերցիոն բանկերի ընդհանուր ակտիվները նվազել են 427.12 մլն լարիով, այսինքն՝ 0.79 տոկոսով (առանց տարադրամի փոխարժեքի ավելացել է 0.61 տոկոսով) և 2020 թվականի նոյեմբերի մեկին կազմել 53.92 մլրդ լարի:
Բանկային սեկտորի բաժնետիրական կապիտալը կազմում է 5.63 մլրդ լարի, որը կոմերցիոն բանկերի ընդհանուր ակտիվների 10.44 տոկոսն է:
Ազգային բանկի փոխանցմամբ, 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, Վրաստանի բանկային սեկտորը ներկայացված է 15 կոմերցիոն բանկով, այդ թվում, 14-ի կանոնադրական կապիտալում արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ: