Ազատության հրապարակում մայիսի 26-ի համար պատրաստություններ [լուսանկար]։
Ազատության հրապարակում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները անկախության օրվա գլխավոր միջոցառման համար։ Ռեպետիցիային ներկա են գտնվել պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։
Տոնական միջոցառման համար զինվորականների պատրաստությունը ղեկավարել է պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին։ Տեղում են եղել նաև պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալները և տարբեր հրամանատարական ստորաբաժանումների ղեկավարներ։
Բացի պաշտպանության ուժերի անձնակազմից, փորձերին մասնակցել են նաև զորակոչիկներ ազգային զինվորական ծառայությունից, որոնք մայիսի 26-ին հանդիսավոր պայմաններում կկատարեն զինվորական երդում և կմիանան պաշտպանության ուժերին։ Ազատության հրապարակից բացի, զորակոչիկները երդում կտան ևս հինգ պատմական վայրերում ամբողջ երկրի մասշտաբով։
Մայիսի 26-ին, ավանդաբար, բնակիչները հնարավորություն կունենան 21 քաղաքում և մունիցիպալիտետում դիտելու ռազմական տեխնիկայի, սպառազինության և սարքավորումների ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսներ կկազմակերպվեն Թբիլիսիում, Գորիում, Ախալցխայում, Մցխեթայում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Փոթիում, Ամբրոլաուրում, Խոնիում, Բաթումիում, Թելավում, Ախալքալաքում, Մառնեուլում, Սենակում, Սամտրեդիայում, Բաղդատում, Չխորոցքում, Աբաշայում և Մարթվիլում։




