Այժմ մնում է խնդիր, կասեցվի իմ պատգամավորի իրավասությունը, ինչը պետք է քվեարկության դրվի մոտակա նստաշրջանին. Նիկա Մելիա
«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ, Նիկա Մելիան առաջին մեկնաբանությունն է արել «Քարթու» բանկի սնանկության գործով որոշում կայացնելուց հետո:
Մելիայի խոսքով, այժմ մնում է մեկ խնդիր, կասեցնել իր պատգամավորի լիազորությունները:
«Փաստ է, որ այսօր ունենք մի պահ, որը ունեինք հունիսի 26-ին, հավաքվել են «Վրացական երազանքի» պատգամավորները և ընդունել որոշում, որ պետք է ձերբակալեին ինձ: Դրանից հետո նրանք փոշմանեցին, այժմ նրանց իրական նպատակն է, որ վռնդեն ինձ խորհրդարանից և կասեցվի իմ պատգամավորի իրավասությունները: Այս ամենը տեղի չի ունենա առանց «վրացական երազանքի» պատգամավորների: Հավաքականորեն, Բեքա Օդիշարիայի նմանները պետք է սեղմեն կոճակը, նրանք չեն ցանկանում, սակայն այլ ելք չունեն»,- ասել է Նիկա Մելիան:
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Քարթու» բանկի սնանկության գործով որոշում է կայացրել Վրաստանի արդարադատության նախկին նախարար, Զուրաբ Ադեիշվիլիի և «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից մեկի Նիկա Մելիայի դեմ:
Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով: 332-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքով, որը նշանակում է ծառայողական իրավասությունների չարաշահում, Նիկա Մելիան մեղավոր է ճանաչվել և տուգանվել է 25 000 լարիով, իսկ 205-րդ հոդվածով արդարացվել է:
Ինչ վերաբերում է Զուրաբ Ադեիշվիլիի դեմ կայացված դատավճռին, Ադեիշվիլին մեղավոր է ճանաչվել բոլոր մեղադրանքներով: Նրան դատապարտել են 5 տարի երեք ամիս ազատազրկման:
Բացի այդ, Նիկա Մելիային զրկել են երկու տարի երեք ամիս ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից: