Այժմ ամենակարևորն է, «շփման գծում» բնակվող մարդիկ իրենց զգան ապահով. Վախտանգ Գոմելաուրի
Այժմ ամենակարևորն է, «շփման գծում» բնակվող մարդիկ իրենց զգան ապահով,- այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին՝ Ցինխվալիի օկուպացնող ռեժիմի կողմից Չորչանա գյուղի մերձակայքում «սահմանանշանի» մոնտաժման մասին խոսելիս:
Ինչպես նշել է ՊԱԾ-ի գործող ղեկավարը, այս պահի դրությամբ, պետք է ճշտել, կոնկրետ որ տարածքում է մոնտաժված «սահմանանշանը:
«Թեժ գիծը գործարկել է Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտը: Ներգրավված է ինչպես ներքին գործերի նախարարությունը, այնպես էլ՝ պետական անվտանգության ծառայությունը: Վաղը տեխնիկական հանդիպում է, որտեղ բարձրացվելու է այս հարցը, ճշտվելու է և պարտադիր կտեղեկացնենք այդ մասին: Այժմ ամենակարևորն է, «շփման գծում» բնակվող մարդիկ լինեն անվտանգ»,- նշել է Վախտանգ Գոմելաուրին:
Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը Չորչանա գյուղի մոտ մոնտաժել է «սահմանանշան»: