Այսպես կոչված պայմանավորված խաղերի գործով մեղադրյալները փոխում են իրենց դիրքորոշումը
Այսպես կոչված պայմանավորված խաղերի գործով մեղադրյալներ, բասկետբոլային ակումբ «Սոխումիի» ձերբակալված երեք ներկայացուցիչ, ովքեր մինչև այժմ չեն ճանաչել իրենց մեղքը, փոխում են դիրքորոշումը:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է ձերբակալվածների փաստաբան Թամար Աբեսաձեն, այսօր ժամը 14:00-ին նշանակված դատական նիստին, պաշտպանող կողմը ճանաչելու է դատախազության փաստարկները:
Ինչպես հայտնի է նույն դիրքորոշումն ունի նաև ձերբակալված մրցավար Զազա Մաչալիձեն:
Հարցին արդյոք այս գործողությամբ նրանք ճանաչում են իրենց մեղքը, փաստաբանը պատասխանել է, որ մեղադրյալները ներկայացված մեղադրանքում համաձայնում են մեղադրականի մեջ առկա փաստերի հետ, սակայն պահանջում են փոխել գործի էությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan