Այսպես կոչված Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի կատարողականությունը պարտադրվել է արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին. Քեթևան Ցիխելաշվիլի
Այսպես կոչված Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի կատարողականությունը պարտադրվել է արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին. Քեթևան Ցիխելաշվիլի

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ, այսպես կոչված Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակում գրվել են, Արչիլ Տատունաշվիլիի գործի հետ կապված երկու մեղադրյալ՝ Դավիթ Գուրծիևը և Ալիկ Տաբոևը, ինչպես նաև Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող Կանջիողլիի անունները:

Ինչպես նշել է Քեթևան Ցիխելաշվիլին, խորհրդարանի բանաձևի համապատասխան կառավարությունը հաստատել է այսպես կոչված Տատունաշվիլի-Օթխոզորիա ցուցակը, այդ ցուցակ է մտցվել 33 մարդ, դրանք են մարդիկ, որոնք 1991 թվականից բռնազավթված տարածաշրջաններում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրել են ծանր հանցագործություններ և որոնց նկատմամբ ընթանում է քրեական գործի վարում:

Նրա խոսքերով, կարևոր է, որ ցուցակը բաց է:

Ինչպես նշել է պետնախարարը, խորհրդարանի բանաձևը արդեն սահմանում է այն, թե ինչ տիպի սահմանափակումներ կարող են հաստատվել, այդ թվում տեղաշարժման սահմանափակում, սեփականության հետ կապված սահմանափակումներ, գրավ, ֆինանսական գործողությունների սահմանափակում և այլն: