Այսպես կոչված Հարավային Օսիայի նախագահին ուղարկած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի նամակը թյուրիմացությունների տեղիք է տալիս. Վրաստանի պատրիարքարան
Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Մոսկվայի պատրիարքարանի պաշտոնական կայքում տարածվել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի շնորհավորանքները այսպես կոչված Հարավային Օսիայի նախագահին, այսպես կոչված ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Ըստ պատրիարքարանի՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի նամակը թյուրիմացությունների տեղիք է տալիս։
«Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի նամակը թյուրիմացություններ է առաջացնում, քանի որ – Ա. Ռուսական եկեղեցին ճանաչում է վրաց եկեղեցու իրավասությունը Հարավային Օսիայի տարածքում. Բ. Վրաստանի եկեղեցին, Վրաստան պետությունը և միջազգային հանրությունը նույնպես ճանաչում են Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ օկուպացված տարածքներում գործող վարչակազմերը համարում են օկուպացիոն ռեժիմ։
Ցավալի է, որ այսօր, երբ գործադրվում են բոլոր ջանքերը ուղղափառ եկեղեցիների հարաբերությունների ամրապնդման համար, ձեռնարկվում են քայլեր, որոնք բացասաբար են անդրադառնում ներկա իրավիճակի վրա և բարդացնում իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։