Այսպես կոչված Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների պահվածքը չի տալիս հակամարտության խաղաղ կարգավորման հիմք. Յան Կելի
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան, Յան Կելիի գնահատմամբ, Արչիլ Տատունաշվիլիի աճյունի ընտանիքին փոխանցման գործընթացի ձգձգումը վատ փաստ էր և չի աջակցում վստահության և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Կարևոր է այն փաստը, որ երբ տալիս ես խոստում, պետք է լինի նաև վստահություն: Ցավոք, այսպես կոչված Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների պահվածքը չի տալիս դրա հիմքը: Այն ինչ արել են նրանք, կապված Արչիլ Տատունաշվիլիի դիակի փոխանցմանը շատ վատ փաստ էր: Իհարկ է նման գործողությունները չեն աջակցում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է Յան Կելին:
Հեղինակ -
Edgar Barsegyan