Այսպես կոչված գողական ավանդույթների համար պատժելը հորինված է երիտասարդ վրացիների ցեղասպանության համար. Էմզար Կվիցիանի
Այսպես կոչված գողական ավանդույթների համար պատժելը հորինված է երիտասարդ վրացիների ցեղասպանության համար. Էմզար Կվիցիանի

«Գողական ավանդույթները» գալիս են վրացական, կովկասյան ավանդույթներից և չգիտես ինչու այն անվանել են ՝ գողական,-այս հայտարարությունը պատգամավոր Էմզար Կվիցիանին արել է խորհրդարանի այսօրվա նիստին:

Ինչպես նշել է Կվիցիանին, այսպես կոչված գողական ավանդույթների համար 223-րդ պրիմա հոդվածով պատժելը, հորինված է երիտասարդ վրացիների ցեղասպանության համար:

«Հինգ երիտասարդ են ձերբակալել այն բանի համար, որ 20 թե 30 լարի են հավաքել ինչ որ «օրենքով գողի» մոր համար, որը պետք է տեսակցության գնար իր տղային: Կամ ինչ է նշանակում գողական ավանդույթներ, որևէ մեկը մտածել է այդ մասին, այս գողական ավանդույթները վերցվել են կովկասյան ավանդույթներից և չգիտես ինչու այն անվանել են գողական: Սա հատուկ կազմակերպված է, հասկանում ենք, որ Ռուսաստանը ցանկանում էր, որ բոլոր օրենքով գողերը գնային արևմտյան երկրներ, սակայն մենք վրացիներս ինչ կապ ունենք դրա հետ»,-հայտարարել է Էմզար Կվիցիանին: