Այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումները» այսօր քննարկելու են խորհրդարանի բյուրոի նիստին
«Վրացական երազանք» խմբակցության կողմից պատրաստված օրենսդրական փոփոխությունները, այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումները» այսօր քննարկելու են խորհրդարանի բյուրոի նիստին:
Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկում, ինչպես պետական-քաղաքական պաշտոնյաների կողմից անօրեն հրամանների արձակման կամ կարգադրություններ տալու,այնպես էլ իրավասությունների չարաշահման և հանցանքը թաքցնելու համար:
Փոփոխություններով կոնկրետացվում է, որ պետական-քաղաքական պաշտոնյաի կողմից անօրեն հրաման տալը՝ մեծ քանակությամբ սեփականություն կորզելու, կամ մեծ քանակությամբ այլ անձի սեփականությունը վնասելու, կամ ոչնչացնելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 8 տարով:
Եթե վերոնշյալ գործողությունների արդյունքում, սեփականությանը հասցվել է մեծ վնաս, կամ ընդհանրապես ոչնչացվել է ապա այդ հանցանքի համար պատիժը սահմանվում է՝ 7-ից 9 տարի:
Նախագծում ասված է, որ պետական-քաղաքական պաշտոնյաի կողմից անօրեն հրաման կամ կարգադրություն տալը, անձնական կյանքի տվյալները իմանալու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ 7-ից 10 տարով:
Բացի այդ, պետական-քաղաքական պաշտոնյաի կողմից անօրեն հրաման կամ կարգադրություն տալը, ազատության անօրեն սահմանափակման, պատանդ վերցնելու կամ կողոպտման արդյունքում մեծ քանակությամբ գումար հափշտակելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 11-ից 14 տարով:
Հեղինակ -
Edgar Barsegyan