Այսօրվանից Եվրահանձնաժողովը սկսում է աշխատել նոր կազմով

13:19, 01.12.2024

Այսօրվանից Եվրահանձնաժողովը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ սկսում է իր աշխատանքը նոր կազմով։ Նոր 5-ամյա մանդատը ընդգրկում է 2024-2029 թվականները և համալրված է հանձնաժողովների նոր խորհուրդով։

Եվրահանձնաժողովի նախագահն ունի վեց փոխնախագահներ և բարձր ներկայացուցիչներ, այդ թվում՝ անվտանգության քաղաքականության և արտաքին գործերի գերագույն հանձնակատար, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը։

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը կլինի Մարտա Կոսին։ Պաշտպանության եւ տիեզերական ոլորտում եվրահանձնակատարի պաշտոնը կգլխավորի լիտվացի քաղաքական գործիչ Անդրիուս Կուբիլիուսը։ Առողջապահությունը կղեկավարի Օլիվեր Վարհեյը։

Նմանատիպ