Այսօրվանից վերացվել է տաքսիով տեղաշարժվելու ժամանակ երեք անձից ավել երթևեկելու վրա արգելքը
Այսօրվանից վերացվել է տաքսիով տեղաշարժվելու ժամանակ երեք անձից ավել (ներառյալ վարորդը) երթևեկելու վրա արգելքը: Դա նախատեսված է կառավարության մարտի 23-ի որոշմամբ, որի համաձայն փոփոխվում է Վրաստանի կառավարության «Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 23-ի № 322 բանաձևը:
Բանաձևով հաստատված մեկուսացման և կարանտինի կանոնների 2-րդ հոդվածի 2-րդ մասի նոր տարբերակի համաձայն, տաքսիով ճանապարհորդելիս (M1 կատեգորիա) ինչպես վարորդները, այնպես էլ ուղևորները պետք է հագեցած լինեն շնչադիմակով: Այլ կանոնակարգեր այս առումով այլևս չեն գործում: