Այսօրվանից Քութաիսիի օդանավակայանում վերսկսվելու են դեպի Ռիգա կանոնավոր չվերթները
Քութաիսիի միջազգային օդանավակայանը վերսկսում է ընդունել կանոնավոր չվերթները: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միությունը:
Վեցամսյա դադարից հետո, այսօր կիրականացվի առաջին կանոնավոր Ռիգա-Քութաիսի-Ռիգա չվերթը:
«Եվրոպայի ամենախոշոր հունգարական ցածրարժեք ավիաընկերությունը «Վիզաիր»-ը (Wizz Air) առաջին փուլում չվերթներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ: Երկրում գոյություն ունեցող համավարակաբանական իրավիճակից ելնելով, չվերթների հաճախականությունը և ուղղությունների քանակը կավելանան փուլ առ փուլ:
«Կովիդ -19»-ի համավարակի ժամանակաշրջանում գործող սահմանափակումներից ելնելով, Քութաիսիի միջազգային օդանավակայանում կատարվում էին միայն՝ չարթերային, ուսումնական և մասնավոր չվերթներ:
Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանը պատրաստ է «կովիդ 19»-ի համավարակի պայմաններում հաստատված բոլոր նորմերի պաշտպանությամբ վերսկսել կանոնավոր չվերթները: Վրաստանի օդանավակայանների միությունը, Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղևորների անվտանգ տեղաշարժի համար ազգային կարգավորումները և Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրված հայդլայնները և հանձնարարականներ լիովին ապահովել է: Ինչ կանոններ պետք է պահպանեն օդանավակայանի աշխատակիցները կորոնավիրուսի ժամանակ ուղևորներին սպասարկելիս – անձնակազմը անցել է հատուկ պատրաստություն»,- հայտարարել են օդանավակայանների միությունից:
Նրանց խոսքով, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, օդանավակայանում մոնտաժվել են ձեռքերիի ախտահանման սարքեր, հատուկ ջերմային սկաներներ, որոնցով չափելու է ուղևորների ջերմությունը: Հեռավարությունը պաշտպանելու նպատակով, ժամանման և մեկնելու տերմինալները նշվել են հատուկ ստիկերներով, տեղադրվել են տեղեկատվական պաստառներ «կովիդ 19»-ի կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև արգելապատնեշներ են տեղադրվել գրանցման սեղանների և սպասարկման տարածքներում, որպեսզի ուղևորների և օդանավակայանի անձնակազմի միջև անմիջական շփումը հասցվի նվազագույնի:
Հիշեցնենք, գոյություն ունեցող կարգավորումների համաձայն, տերմինալ կարող են մուտք գործել միայն ուղևորները: ՈՒղեկցողներին տերմինալ մուտք գործել թույլատրվում է միայն անչափահասի կամ հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցելու դեպքում: Օդանավակայանի տարածք առանց շնչադիմակի մուտք գործելն արգելվում է: Այն ուղևորները, որոնց մոտ կլինի 37,5-ից բարձր ջերմությունը կարգելվի մուտք գործել տերմինալ: