Այսօրվանից, Վրաստանում ամբողջությամբ իր աշխատանքն է վերականգնել քաղաքային տրանսպորտը: Համապատասխան որոշումն ընդունվել է Միջգերատեսչական համակարգող խորհուրդի նիստում:
Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում, որտեղ նախկինում սահմանափակված էր քաղաքային տրանսպորտի աշխատանքը, վերականգնվել են ինչպես ավտոբուսների, այնպես էլ միկրոավտոբուսների աշխատանքը: Մայրաքաղաքում իր աշխատանքն է սկսել մետրոն:
Ինչպես պարաբանել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, դրականության ցուցանիշը իջել է չորս տոկոսից ցածր, ինչը թույլ է տալիս զգուշորեն շարունակել սահմանափակումների թուլացումը:
Հասարակական տրանսպորտը աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ, առավոտից մինչև ժամը 21:00-ն: Սահմանափակումները ուժի մեչ կլինեն շաբաթ կիրակի օրերին: Բացի այդ, ուժի մեջ է մնում նաև տեղաշարժման սահմանափակումը, ժամը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը լիովին պատրաստ է սպասարկել ուղևորներին: Նրանց խոսքով, այս փուլում ախտահանվել են մետրոյի բոլոր կայարանները, շարժակազմի բոլոր վագոնները, ինչպես նաև ավտոբուսները: Դրա հետ մեկտեղ, «Գոցիրիձե» մետրոկայանում ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով, այն չի գործի երեք ամսվա ընթացքում: Մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդմամբ, շարժակազմերը, որոնք երթևեկում են մետրոյի առաջին գծում, չեն կանգնի Գոցիրիձե կայարանում:
«Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտի կապակցությամբ սահմանափակումները վերացվել են փետրվարի 8-ից: Թբիլիսիի մետրոն (բացառությամբ Գոցիրիձեի մետրոկայանը) և քաղաքային ավտոբուսները կվերսկսեն ուղևորների սպասարկումը սովորականի նման և կաշխատեն մինչև ժամը 21:00-ն:
Թբիլիսիի քաղաքապետարանում նշում են, որ անվտանգության միջոցառումները պաշտպանելու համար նախատեսված են խոշոր ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել են Թբիլիսիի մետրոյի կայարանները, ինչպես նաև շարժակազմը և քաղաքային ավտոբուսները: Ախտահանման աշխատանքները կիրականացվեն ամեն օր»,- նշում են քաղաքապետարանում:
Քաղաքային տրանսպորտով երթևեկող ուղևորների համար գործելու են սահմանափակումներ: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, կրկին ուժի մեջ է լինելու շնչադիմակով երթևեկելու պարտավորությունը: Բացի այդ ավտոբուսներում արգելվելու է միացնել ջեռուցման և հովացման համակարգերը:
«Առանց շնչադիմակի երթևեկելու դեպքում, վարորդը պարտավոր է տեղից չշառժել ավտոբուսը: բացի այդ, առանց չնչադիմակ ուղևորներին թույլ չի տրվի մուտք գործել մետրո: Թբիլիսիի մետրոյի կայարաններում չեն թույլատրվում առանց դիմակավոր ուղևորների: Ավտոբուսներում արգելվելու է միացնել ջեռուցման և հովացման համակարգերը: Վարակի տարածումը կանխելուն ուղղված բոլոր հանձնարարականները խստորեն վերահսկվելու են ընկերության համապատասխան ծառայությունների կողմից», – ասել են Թբիլիսիի քաղաքապետարանից:
Բացի այդ, արգելվելու է մասնավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը այսպես կոչված «Բասլայններում», ինչպես նշում են քաղաքապետարանում, նշված գծով կրկին երթևեկելու է քաղաքային տրանսպորտը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտի վարորդները այդ գծերով երթևեկելու համար կտուգանվեն: