Այսօրվանից դադարեցվում են չվերթները Վրաստանի և Թուրքիայի միջև
Կապ
Մեր սոցիալական էջերը
Վրաստանի և Թուրքիայի միջև այսօրվանից դադարեցվում են չվերթները: Նշված որոշումը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման առնչությամբ սահմանափակումների հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Վրաստանի և Թուրքիայի միջև չվերթները նախատեսվում էր չեղարկել մարտի 14-ից, սակայն երկկողմ որոշումից հետո, ժամանակաշրջանը երկարաձգվել է մինչև մարտի 20-ը:
Սահմանափակումներն արդեն մի քանի օր է գործում են ցամաքային սահմանին: