Այսօրվանից Բաթումի և Քութաիսի մուտք գործելու և դուրս գալու սահմանափակումները չեղարկվել են
Այսօրվանից Բաթումի և Քութաիսի մուտք գործելու և դուրս գալու սահմանափակումները չեղարկվել են:
Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ որոշումը կկայացվի մինչև շաբաթվա վերջ, հաշվի առնելով իրավիճակիը:
«Թբիլիսիում և Ռուսթավիում որոշ սահմանափակումներ կլինեն: Սա ուղղակիորեն կապված է հարևան տարածքների իրավիճակի հետ: Համապատասխանաբար, Թբիլիսիում և Ռուսթավիում որոշումներ կկայացվեն այս օրերին: Կարծում եմ, որ կարող ենք հուսալ, որ Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցը դրական լուծում կստանա մինչև շաբաթվա վերջ», – նշել է Գիորգի Գախարիան:
Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարությունը պարզաբանում է, որ չնայած Քութաիսիում և Բաթումիում մուտքի և ելքի սահմանափակումների վերացմանը, արտակարգ դրության պայմաններում գործող այլ սահմանափակումները, ներառյալ պարետային ժամը, մնում են ուժի մեջ: