Այսօրվանից արգելվում է ծխախոտի զետեղումը խանութի ցուցափեղկին - Ուժի մեջ են մտել ծխախոտի վերահսկման նոր կանոնակարգեր
«Ծխախոտի վերահսկման մասին» օրենքի համաձայն, այսօրվանից, 2018 թվականի սեպտեմբերի մեկից, ուժի մեջ են մտնում ծխախոտի վերահսկման նոր կանոնակարգերը: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում մեկնաբանում են, թե որ դեպքում է տուգանվում ծխախոտի արտադրանք վաճառողը:
Այսօրվանից, փոփոխություններ են ծխախոտի իրացման և տեղադրման օրենքում:
Մասնավորապես, արգելվում է ծխախոտի արտադրանքի, ծխախոտի աքսեսուարի կամ ծխախոտի օգտագործման համար նախատեսված սարքավորումների իրացումը և զետեղումը ցուցափեղկին այնպես, որ այն տեսանելի լինի համապատասխան օբյեկտի փողոցի մասից: Խախտում գրանցելու դեպքում տուգանքը 2 000 լարի է, իսկ կրկնելու դեպքում՝ 4 000 լարի:
Այդ օրենքից բացառություն են կազմում ծխախոտը վառող հատուկ կրակայրիչները, մոխրամանը և պորտսիգարան, որոնց վրա փակցված չէ ծխախոտի արտադրանքին ներգրավված աձանց ապրանքի ապրանքանիշի անվանումը, ինչպես նաև օդանավակայանում մաքսային տարածքի ազատ գոտում ծխախոտի աքսեսուարի կամ սարքավորման իրացումը և զետեղումը:
Այսօրվանից, արգելվում է ծխախոտի արտադրանքի կամ ծխախոտի աքսեսուարի իրացումը համապատասխան օբյեկտից դրա անմիջական փոխանցումը տրանսպորտային միջոցում գտնվողներին: Խախտման դեպքում տուգանքը 2 000 լարի է, իսկ կրկնելու դեպքում՝ 4 000 լարի:
Արգելված է ծխախոտը հատիկներով կամ առանց փաթեթավորման իրացումը – տուգանքը՝ 150 լարի, իսկ կրկնելու դեպքում՝ 300 լարի:
Դրա հետ մեկտեղ, արգելված է կրթական և դաստիարակչական հաստատություններից 50 մետր սահմանում ծխախոտի իրացումը – տուգանք 200 լարի, կրկնելու դեպքում՝ 400 լարի:
Արգելված է ծխախոտի արտադրության կամ ծխախոտի աքսեսուարի իրացումը 18 տարին չլրացած անձանց – տուգանքը՝ 150 լարի, կրկնելու դեպքում՝ 300 լարի:
Արգելված է ծխախոտի արտադրանքի կամ ծխախոտի աքսեսուարի իրացումը առևտրի օբյեկտի մանկական բաժնում – տուգանք՝ 200 լարի, կրկնելու դեպքում՝ 400 լարի:
Արգելվում է էլեկտրոնային կամ մեխանիկական ապարատով ծխախոտի իրացումը – տուգանք՝ 200 լարի, իսկ կրկնելու դեպքում՝ 400 լարի:
Արգելքը վերաբերում է նաև համացանցով կամ փոստով ծխախոտի իրացմանը – տուգանք՝ 2 000 լարի, կրկնելու դեպքում՝ 4 000 լարի:
Վերոնշյալ իրավախախտումներին արձագանքն իրականացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, որի թեժ գիծն է՝ 2 299 299: