Այսօրվա տվյալներով, կորոնավարակակիր պացիենտներից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Այսժմ երկրում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 18 պացիենտ: Նրանց վիճակի մասին կանխատեսումներ դեռևս չենք կարող անել: Ընդհանրապես, ամենածայրահեղ պացիենտներից 8-ը Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում է, երկուսը՝ Թբիլիսիում, Գորիում ևս երկուսը, երկուսը՝ Սաչխերեիում և երեքը՝ Քութաիսիում»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նշել է Էնդելաձեն, այս պահին կլինիկայում բուժում է ստանում 32 վարակակիր, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք: