Այսօր, Վրաստանում սպասվում է անձրև և ձյուն
Այսօր, Վրաստանում սպասվում է անձրև և ձյուն

Վրաստանում այսօր կպահպանվի սառը և տեղումներով եղանակը. Անձրև, բարձրալեռ շրջաններում ձյուն:

Ծովում սպասվում է 4-5 բալ փոթորիկ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, նոյեմբերի 3-ից եղանակը, համեմատաբար, կբարելավվի, սակայն գիշերվա ժամերին Վրաստանի մայրաքաղաքում կլինի +2, +3: Նոյեմբերի 5-6-ից, օդի ջերմաստիճանը զգալիորեն կավելանա և կհասնի 20 աստիճանի: