Այսօր, Վրաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը հնարավոր է հասնի 40-42 աստիճանի
Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, այսօր Արևմտյան Վրաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը հնարավոր է հասնի 40-42 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 35-37, իսկ Սև ծովի առափնյա գոտում՝ 33-35 աստիճանի:
Արևելյան Վրաստանի օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի ստորոտում 34-39, լեռնային շրջաններում՝ 29-34 աստիճան:
Օդերևութաբանները բնակչությանն զգուշացնում են, որ օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է անտառային հրդեհների բռնկմանը:
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, հուլիսի 8-ին, օրվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 11-ը Վրաստանի տարածքում կլինի համեմատաբար զով, երբեմն անձրև: Հնարավոր է դիտվի նաև ամպրոպ, կարկուտ, ուժգին քամի և ծովում 2-3 բալ փոթորիկ: