Այսօր Վրաստանու կա մավելի շատ ՆԱՏՕ, սակայն մենք ցանկանում ենք ավելին. Ջեյմս Ափաթուրայ
Այսօր Վրաստանում կա ավելի շատ ՆԱՏՕ, սակայն մենք ցանկանում ենք ավելին,- այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Ջեյմս Ափաթուրայը այսօր Վրաստան է ժամանել պաշտոնական այցով: Նա հանդիպելու է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, վարչապետ Մամուկա Բախտաձեին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին: Հանդիպմանը քննարկման գլխավոր թեման է լինելու ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների հետ կապված 2019 թվականի ծրագիրը: