Այսօր, Վրաստանի քաղաքացիները Վարշավա-Թբիլիսի չվերթով Լեհաստանից կվերադառնան հայրենիք
Այսօր, Վրաստանի քաղաքացիները Վարշավա-Թբիլիսի չվերթով Լեհաստանից կվերադառնան հայրենիք

Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների փուլ առ փուլ հայրենիք վերադառնալու գործընթացի շրջանակներում, այսօր իրականացվելու է Վարշավա-Թբիլիսի չվերթը, որը միջազգային չվերթների սահմանափակումից հետո, հինգերորդն է:

Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, չվերթներն իրականացվում են վրացական և լեհական կողմի համագործակցությամբ և աննախադեպ իրողություն են այն բանից հետո, երբ Լեհաստանը օդային տարածքը փակեց միջազգային չվերթների համար:

«Համավարակի մեկնարկից հետո, նշված չվերթներից օգտվել և Լեհաստանից հայրենիք է վերադարձել Վրաստանի մոտ 600 քաղաքացի:

Լեհաստանում մնում է քաղաքացիների այն մասը, ում չի հաջողվել վերադառնալ հայրենիք և Վրաստանի դեսպանությունը նրանց հետ հաղորդակցվում է ամենօրյա ռեժիմում:

Դեսպանությունն ապաստանով ապահովել է արդեն 300 քաղաքացու և շարունակում է ակտիվ աշխատել, որպեսզի մինչև հայրենիք վերադարձը, լուծվի նրանց ցանկացած կենցաղային խնդիր»,- հայտարարում են արտաքին գերատեսչությունում: