Այսօր, Վրաստանի Առաջին ալիքը կբացի Դավիթ Սոկոլովի անվան աստղ
Այսօր, Վրաստանի Առաջին ալիքը կբացի Դավիթ Սոկոլովի անվան աստղ

Վրաստանի Առաջին ալիքը կբացի հայտնի հաղորդավար Դավիթ Սոկոլովի անվան աստղ:

Դավիթ Սոկոլովի աստղը բացվելու է այսօր, Մթածմինդայի այգում, Թբիլիսիի հեռուստաաշտարակի մոտակայքում:

Վրաստանի հեռուստատեսության հիմնադրման առաջին տարիներից Դավիթ Սոկոլովը «Մոամբե» լրատվական հաղորդման, ինչպես նաև բազմաթիվ հասարակական-քաղաքական հաղորդումների հաղորդավար է եղել տասնամյակների շարունակ: Հեռուստատեսությանը զուգահեռ աշխատում էր նաև ռադիոյում:

Վրաստանի Առաջին ալիքը Մթածմինդայի այգում անվանական աստղեր բացել հայտնի հեռուստադեմքերին. Ալեքսանդրա Մաճավարիանիին, Լիա Միքաձեին, Ջուլիետա Վաշաղմաձեին, Ժանետա Արչվաձեին, Նուգզար Ջուղելիին և Թենգիզ Նաթաձեին: