Այսօր Վրաստան է ժամանելու Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:
«Վենետիկի հանձնաժողովի անդամ, Բարսելոնայի համալսարանի սահմանադրական իրավասության պրոֆեսոր Ժոզեֆ Մարիա Կաստելա Ադրեուն և Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական արդարադատության բաժնի վարիչ Զիա Կագա Տանիարը առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնեն օրենսդրական մարմնում՝ 11:00-ին՝ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
14:00-ին Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը ընդունելություն կանցկացնի Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ խորհրդարանում:
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը Վրաստանից կհեռանա այսօր»,- նշված է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությունում: