Այսօր Վրաստան է ժամանելու Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարը
Այսօր Վրաստան է ժամանելու Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարը

Այսօր այցով Վրաստան է ժամանելու Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարը: Ան Լինդեն հանդիպում է անցկացնելու Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, այցի շրջանակներում, Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային:

Այցի շրջանակներում քննարկվելու է ինչպես երկկողմ համագործակցության օրակարգը, այնպես էլ՝ Շվեդիայի հետ, որպես ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահող երկրի հետ միջազգային համագործակցության հրատապ հարցերը:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանը հրավիրվել է Շվեդիայի կառավարության «Բարեկամները՝ ի պաշտպան ժողովրդավարության» խումբ, որպես արդյունավետ բարեփոխիչ: