Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը
Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը

Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Սթոլթենբերգը Թիլիսիում պաշտոնական հանդիպումները սկսելու է վաղը:

Մարտի 25-ին, երկուշաբթի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կառավարության վարչությունում հանդիպելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին, որից հետո մամուլի համար կարվեն համատեղ հայտարարություններ:

Նախատեսված է նաև Ենս Սթոլթենբերգի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Այցի շրջանակներում, Ենս Սթոլթենբերգը այցելելու է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման  և գնահատման կենտրոն: