Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Գրիբաուսկայտեն Թբիլիսի է ժամանելու 14:00-ին:
Դալյա Գրիբաուսկայտեն հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:
Դրա հետ մեկտեղ, Գրիբաուսկայտեն մասնակցելու է Կրինիցայի տնտեսական ֆորումին, ինչպես նաև խորհրդարանում, կլոր սեղան ձևաչափում անցկացված «Համագործակցություն՝ բարօրության համար, հետագա հարյուրամյակի մարտավարություն» վերտառությամբ քննարկմանը:
Լիտվային նախագահը մայիսի 26-ին, եվրոպացի գործընկերների հետ ներկա է գտնվելու Վրաստանի անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին: