Այսօր «Վրացական երազանքն» ունի աննախադեպ միջազգային աջակցություն, արմատական ընդդիմության դիրքերը լրջորեն թուլացել են. Իրակլի Կոբախիձե
Արմատական ընդդիմության ռեսուրսները, Վրաստանի իմիջը վնասելու տեսանկյունից լրջորեն նվազել են,- այս մասին «Վրացական երազանքի» նախագահ, իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդիս Կվիրա»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Վրաստանն ու նրա կառավարությունը աննախադեպ աջակցություն ունեն միջազգային ասպարեզում:
«Այսօր «Վրացական երազանքն» ունի աննախադեպ միջազգային աջակցություն բոլոր ուղղություններով, մեր առանցքային ռազմավարական գործընկերների ՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Բոլոր միջազգային ինստիտուտներում, ես ընդգծում եմ դա, մեր իշխանությունը, երկիրը և կառավարությունը, շատ լուրջ աջակցություն ունի, և այն պայմաններում, որին հասել ենք ընտրություններից հետո, արմատական ընդդիմության դիրքերը լրջորեն թուլացել են: Սա ամեն ինչում շատ լավ երևում: Դրան գումարվում է ինքնալուստրացիան, որն իրականացվում է գործնականում ամեն օր: Մենք տեսնում ենք, որ նրանք բացահայտորեն ընդդիմանում են արևմտյան ինստիտուտներին, այդ երկրների ներկայացուցիչներին և առաջին հերթին դեսպաններին: Այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Այլ կերպ ասած, ընթանում է ինքնալուստրացիա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք ունակություն չունեն դրական ներդրում ունենալ ժողովրդավարական գործընթացի զարգացման գործում և, ի հակադրություն դրան, որոշակի քաղաքական ուժեր, որոնք ցանկություն և ռեսուրսներ ունեն կառուցողական ներդրում ունենալու, ուժեղանում են», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: