Այսօր Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

13:14, 08.03.2024

Այսօր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կժամանի Ստամբուլ, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի նախագահի վարչակազմը։

Հանդիպումը տեղի կունենա Դոլմաբահչե պալատում, որից հետո նախատեսվում է ղեկավարների մամուլի ասուլիսը։

Թուրքական կողմի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակը և Սև ծովում անվտանգ միջանցքի նորացումը։

Նմանատիպ