Այսօր Թեհրանում կկայանա Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

11:01, 19.07.2022

Այսօր Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Սա Աստանայի ձևաչափով 7-րդ եռակողմ հանդիպումը կլինի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Ինչպես գրում է Թուրքիայի նախագահի վարչակազմը, գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առանձին հանդիպում։

«Reuters» գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կխոսեն ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերականգնման մասին, ինչպես նաև կքննարկեն Սիրիայի հարցը։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում, ինչին դեմ է Մոսկվան։

Նմանատիպ