Այսօր ծրագրված ցույցի պատճառով, մայրաքաղաքի որոշ թաղամասերում սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, այսօր ՝ հոկտեմբերի 29-ին, Թբիլիսիում նախատեսվում է «Միասնական ազգային շարժման» կողմից ծրագրված նախընտրական եզրափակիչ միջոցառումը, որի պատճառով մայրաքաղաքի որոշ շրջաններում կսահմանափակվի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Նրանց տեղեկությամբ, ավտոտրանսպորտի երթևեկությունը ամբողջությամբ սահմանափակվել է ազատության հրապարակում:
«Մեքենաները կտեղաշարժվեն այլընտրանքային երթուղիներով: Մասնավորապես. Բարաթաշվիլիի կամրջից եկող տրանսպորտային միջոցների հոսքը երթևեկությունը կշարունակի արդարադատության տան ուղղությամբ: Մեծ չափսի տրանսպորտի տեղաշարժը արգելվել է Վախտանգ Գորգասալիի հրապարակում: Թեթև մարդատար ավտոմեքենաները երթևեկում են Կոտե Ափխազիի փողոցով և Արծաթի փողոցով և դուրս են գալիս Բարաթաշվիլի փողոց: Լադո Ասաթիանիի փողոցից եկող ավտոտրանսպորտի հոսքը չի կարող հայտնվել Շալվա Դադիանիի փողոցում:
Ըստ այդմ, տրանսպորտային միջոցները շարժվում են Հովհաննես Թումանյանի փողոցով ՝ Վախտանգ Գորգասալիի հրապարակի ուղղությամբ, Մերաբ Կոստավայի փողոցով շարժվող տրանսպորտային միջոցները վերադառնում են նախկին փոստի շենքի մոտ և շարունակում են շարժվել Էլբաքիձեի փողոցի ուղղությամբ: Այսօր հանրահավաքի կապակցությամբ, ժամը 17:00-ից երթևեկությունն արգելվելու է. Հանրապետության հրապարակում, հետևաբար, Պետրե Մելիքիշվիլիի փողոցից երթևեկությունը հնարավոր կլինի Մերաբ Կոստավայի փողոցի և Էլբաքիձեյի փողոցի ուղղությամբ, Քուռ գետի երկու կողմերի և Չուղուրեթիի ուղղությամբ: Արգելվելու է երթևեկությունը՝ Ռուսթավելիի պողոտայով և նրան հարակից բոլոր փողոցներով, դրանք են՝ Ալեքսանդր Ճավճավաձեյի, Միտրոպան Լաղիձեյի, Բեսիկի, ապրիլի 9-ի, Զաքարիա Ճիճինաձեյի, Լեսիա Ուկրաինկայի, Մեսխիայի, Ռևազ Լաղիձեյի, Վասո Աբաշիձեյի, Գիա Ճանտուրիայի, Արչիլ Ջորջաձեյի և Անտոն Փուրցելաձեի փողոցները: Վերոնշյալ արգելքի ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան ազատ տեղաշարժվել Քուռ գետի երկու ափերում, Վասիլ Պետրիաշվիլիի, Թամար Ճովելիձեյի և Դանիել Ճոնքաձե փողոցներում: Երթևեկության անվտանգ տեղաշարժը կկարգավորվի պարեկային ոստիկանության անձնակազմի կողմից: Անհրաժեշտության դեպքում վարորդները լրացուցիչ ցուցումներ կստանան պարեկային տեսուչներից: Երթևեկությունը կվերականգնվի միջոցառման ավարտին», – ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ: