Այսօր պատմական օր է, Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը անցում է կատարում նոր փուլ. Լևան Իզորիա
Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, հատկապես ռազմական ոլորտում, անցնում է նոր փուլի,- այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Վազիանիում, ԱՄՆ-Վրաստան նոր նախագծի – պաշտպանության պատրաստակամության ծրագրի (GDRP) մեկնարկի և մարտական պատրաստման կենտրոնի (CTC) բացման արարողությանը:
Նրա խոսքով, երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացել է: Սկսվում է պաշտպանության պատրաստակամության ծրագիրը:
«Այսօր պատմական օր է: Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, հատկապես ռազմական ոլորտում, անցնում է նոր փուլի: Երկու երկրների միջև կայունանում է ռազմավարական համագործակցությունը: Այդ ծրագիրը հաշվի է առնում երեք տարվա ընթացքում, 9 հետևակային գումարտակների ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան վարժանքների անցկացում մեր երկրի տարածքային պաշտպանության նպատակների համար: Հատկանշական է, որ նշված գումարտակները հագեցվելու են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան»,- հայտարարել է Լևան Իզորիան:
Նրա խոսքով, նշված փաստը հնարավորություն է տալիս երակարաժամկետ հեռանկարում, գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցությունը դառնա առավել սերտ և բարձր որակի: