Վաղը, օրվա վերջից մինչև օգոստոսի 31-ի օրվա վերջը Վրաստանում սպասվում է վատ եղանակ,- այս մասին տեղեկություն է տարածում Միջավայրի ազգային գործակալությունը:
Ինչպես նշում են գործակալությունում, օգոստոսի 30-ին, օրվա վերջից, մինչև օգոստոսի 31-ի օրվա վերջը Վրաստանում սպասվում է հով և խոնավ օդի զանգվածների տարածում, անձրև և ամպրոպ, որոշ վայրերում ուժգին կարկուտ, քամու ուժգնացում, ծովում սպասվում 4-5 բալ փոթորիկ:
«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի փոքր գետերի վարարման պատճառ»,- նշում են Միջավայրի ազգային գործակալությունում: