«Վրացական երազանք» խմբակցության նիստը նախատեսված է այսօր, ժամը 19:00-ին: Վրաստանի Առաջին ալիքի հաղորդմամբ, սպասվում է, որ նիստը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Խմբակցության ձևաչափով քննարկման առարկա կլինեն խորհրդարանի ընթացիկ շաբաթվա լիագումար նիստերը և օրակարգային հարցերը, այդ թվում` Նիկա Մելիայի համար պատգամավորական մանդատը դադարեցնելու հարցը:
Նիկա Մելիայի հարցով որոշումը խորհրդարանը կկայացնի վաղվա լիագումար նիստում:
Պատգամավորական մանդատը չեղարկելու պահանջով խորհրդարանին դիմել է անձամբ Նիկա Մելիան: