Այսօր նախատեսվում է Համաներման հանձնաժողովի անդամների և Կախի Կախիշվիլու հանդիպումը
Այսօր կայանալու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու, պատժակատարողության նախարար Կախա Կախիշվիլու և համաներման հանձնաժողովի անդամների հանդիպումը,- այս մասին հայտարարել է նախագահի վարչության ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին:
«Այն ոչ ադեկվատ քարոզարշավի ֆոնին, որը «Վրացական երազանք» և «Եվրոպական Վրաստանը» կուսակցություններն իրագործել են Վրաստանի նախագահի դեմ՝ հայտնի ողբերգական դեպքի առնչությամբ, ցանկանում եմ ողջունել նախարար Կախա Կախիշվիլու անչափ կառուցողական, գործնական դիրքորոշումը նշված հարցի շուրջ»,- հայտարարել է Աբաշիշվիլին:
Պատժակատարողության նախարար Կախա Կախիշվիլին Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս հայտնել է պատրաստակամություն, հանդիպել համաներման հանձնաժողովի հարցերով նախագահի և նրա վարչության ներկայացուցիչներին: