Այսօր Մեծ Բրիտանիայում կկայանա ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հանդիպումը
Մեծ Բրիտանիայում այսօր կկայանա ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հանդիպում։
Ինչպես գրում է «BBC»-ն, հանդիպմանը կղեկավարեն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հանդիպումը կկայանա Քենթում՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնական նստավայրում, որտեղ ներկայում գտնվում են Ջեյ Դի Վենսը և նրա ընտանիքը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությամբ՝ Քիր Ստարմերը այսօր առավոտյան քննարկել է Վոլոդիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպումը։
«Առաջնորդները համաձայնեցին, որ սա կենսական նշանակության ֆորում կլինի արդար և կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ առաջընթացը քննարկելու համար։ Երկու առաջնորդները ողջունեցին նախագահ Թրամփի ցանկությունը՝ ավարտել այս պատերազմը», – նշել է մամուլի քարտուղարը։