Այսօր Լագոդեխիի, Ադիգենիի և Մարտվիլիի մունիցիպալիտետներում տեղի են ունենում սակրեբուլոյի միջանկյալ ընտրություններ
Այսօր մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմնի – սակրեբուլոյի 2017 թվականի հոկտեմբերի 21-ի ընտրություններն են տեղի ունենում մեծամասնական ընտրակարգով՝ Լագոդեխիի, Ադիգենիի և Մարտվիլիի մունիցիպալիտետներում: Սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունները անց են կացվում Լագոդեխիի մունիցիպալիտետի ՝ Ափենի համայնքում, Ադիգնիի մունիցիպալիտետի Արալի համայնքում և Մարտվիլիի մունիցիպալիտետի Կիծիի համայնքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, ընտրությունները անց են կացվելու յոթ ընտրատեղամասերում, ընդհանուր առմամբ գրանցված է 6 798 ընտրող: Ընտրություններին մասնակցում են երեք ընտրական սուբյեկտի կողմից առաջադրված հինգ թեկնածուներ:
Ընտրություններին հետևում են 10 տեղական դիտորդական կազմակերպության 76 և միջազգային դիտորդական կազմակերպության հինգ անդամներ: Ընտրական վարչակազմում հավատարմագրված են 15 լրատվամիջոցների 221 ներկայացուցիչներ:
Աշխատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեռախոսա-տեղեկատվական կենտրոն, որի համարն է` 2 51 00 51, ինչպես նաև օնլայն չաթ: