Այսօր կրկին կկայանան հանդիպումներ և մինչև օրվա ավարտը կարծում եմ հնարավորություն կլինի, որ պայմանավորվենք և ձեռք բերենք քաղաքական պայմանավորվածության. Արչիլ Թալակվաձե
Այսօր կրկին կկայանան հանդիպումներ և մինչև օրվա ավարտը կարծում եմ հնարավորություն կլինի, որ պայմանավորվենք և ձեռք բերենք քաղաքական պայմանավորվածության. Արչիլ Թալակվաձե

Հանդիպումներ կկայանան այսօր և օրվա ավարտին, կարծում եմ, որ մեզ հնարավորություն կընձեռվի համաձայնության գալ և հասնել քաղաքական պայմանավորվածության,- այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ դա շատ հանգիստ և գործարար զրույց էր և, իրոք, Վրաստանի համար արտոնություն է, որ այս երկխոսության մեջ Եվրամիության կողմից կա այսքան բարձր և իրավասու ներկայացուցչություն: Կարծում եմ, որ արդար սկզբունքների շուրջ համաձայնությունը հնարավոր է և եթե ընդդիմությունն այս իրական տեսանկյունից գնահատի նաև համաձայնության հնարավորությունը, հուսով եմ, որ կկարողանանք համաձայնության գալ: Հանդիպումներ կկայանան այսօր և օրվա ավարտին, կարծում եմ, որ մեզ հնարավորություն կընձեռվի համաձայնության գալ և հասնել քաղաքական պայմանավորվածության», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ: «Վրացական երազանքի» կողմից հանդիպմանը մասնակցում էր կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Շալվա Պապուաշվիլին: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը և Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Այս պահին Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է «Ազգային շարժման» ներկայացուցիչների հետ: