Այսօր կայանալու է Աբաշիձե-Կարասինի հերթական հանդիպումը
Այսօր կայանալու է Աբաշիձե-Կարասինի հերթական հանդիպումը

Պրահայում կայանալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետ հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը:

2019 թվականին սա լինելու է Աբաշիձե-Կարասին առաջին հանդիպումը: Առաջին ալիքը զրուցել է Զուրաբ Աբաշիձեի հետ այն թեմաների առնչությամբ, որոնց մասին զրուցելու են:

«Հանդիպումը ենթադրում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են առևտրատնտեսական հարաբերությունները, տրանսպորտային կապերը, որոշակի մարդասիրական թեմաներ: Պարտադիր շոշափելու ենք նաև 2011 թվականի համաձայնագրի թեման մաքսային մոնիտորինգի մասին»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:

Նրա խոսքով, հանդիպման ձևաչափը կենտրոնացած է լինելու առավել կոնկրետ հարցերի շուրջ: